26775 դիտում
13:54 23-09-2017
Թուրքիայից Հայաստանի պետական սահմանը հատելու պահին հայտնաբերվել է 30-35 տարեկան սահմանախախտ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ զորամասի ծառայողները Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում տեղակայված ուղեկալներից մեկից ապօրինի Հայաստան մուտք գործելու ժամանակ բռնել են մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Թուրքիայի Հանրապետությունից փորձել է Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել, ինչը կանխվել է սահմանապահների կողմից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, 30-35 տարեկան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
10:52 19-06-2015
ՀՀ պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով հետախուզվողի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց. տեսանյութ