Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. «Mercedes» մակնիշի ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող «ՎԱԶ 2121»-ին և «ՎԱԶ 2107»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակով ընթացքի ժամանակ հետևի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտին Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 38-ամյա Հայկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Դավթյանը և Նվեր Գրիգորյանը։
Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։