1953 դիտում
09:01 21-05-2021
ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ հարուցված գործերով որևէ աշխատանք չի տարվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ մայիսի 13-ից քրեական գործ է հարուցվել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև այժմ որևէ աշխատանք չի իրականացվել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչներ պարբերաբար հետաքրքրվում են, թե ինչ գործընթացներ են կատարվել այս գործով, կամ ինչու չեն անում անհրաժեշտ քննչական աշխատանքներ, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։
Փաստ է, որ մինչև այժմ այդ քրեական գործով էական քայլ չի արվել։ Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց և ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ: Եվ Փաշինյանի այս ինքնավստահ հայտարարություններից հետո ականատես եղանք մի իրավիճակի, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմն անարգել մտավ ՀՀ տարածք, և անտեսանելի աշխատանքներն այնքան անտեսանելի էին, որ անգամ ադրբեջանցիները չնկատեցին»,- հավելեց նա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1467 դիտում
14:41 25-04-2022
ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված քրգործի անջատված մասի նախաքննությունը
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան