Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. բնակիչներն ասում էին. «Շնորհիվ «Վեոլիա ջրի»՝ Քանաքեռ-Զեյթունում ստեղծվել է ցայտաղբյուր, որի ջուրը պետք է խմես բերանքսիվայր». իսկ ավելի լուրջ՝ ո՞վ է պատասխան տալու տոննաներով ջրի կորստի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ Երևանում և մարզերում հազարավոր բնակիչներ ունեն խմելու ջրի խնդիրներ, դա ակնհայտ է։ Շատ դեպքերում հիմնական խնդիրը հենց ջրի կորստի հետ է կապված։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում բազմահարի շենքերի և սեփական տների հատվածով անցնող ճանապարհին խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս և գնում անհայտ ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով.
«Առավոտյան ժամը 6-ին նկատեցինք, որ ասֆալտի տակից խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս։ Անմիջապես ահազանգեցինք «Վեոլիա ջուր», հավատալով, որ մասնագետները կմոտենան և շատ արագ վթարը կվերացնեն ու խմելու ջուրը չի կորի։ Արդեն 7 ժամ է՝ «Վեոլիա ջրի» ոչ մի մասնագետ չի մոտեցել։ Էլ էդ ընկերությունից հույս չունենք, դրանք միայն չեղած ծառայության համար փողեր գանձեն։ Բա հիմա որ էս զուլալ ջուրը գնում, կորում է, ո՞վ է պատասխան տալու։
Երևի դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, մեր թաղապետ Արտակ Հովակիմյանին, որ գուցե նրանց միջամտությունն օգուտ տա և շատ արագ «Վեոլիա»-ն գործի անցնի։
Մի լիտր ջուր գողանաս, քեզ կսարքեն ազգի դավաճան, թեպետ գողությունը չենք խրախուսում։ Աշխարհի շատ երկրներ, այդ թվում մեր հարևան Իրանում խմելու ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ «Վեոլիա ջուրը» անգործության է մատնված»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն մարդիկ կատակում են՝ ասելով, որ «Վեոլիա ջրի» շնորհիվ Երևանում ստեղծվել է այնպիսի ցայտաղբյուր, որից միայն բերանքսիվայր կարող ես խմել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։