211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել ավտմեքենայում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. կա վիրավոր․ՊԾ Երևանի գնդի հրամանատարի ցուցումով երթևեկությունը դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4867 դիտում article-date 18:40 19-02-2026
Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում, ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից, գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։

Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը  տեղափոխվել է  այրվածքաբանության ազգային կենտրոն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր