211652_close_icon
views-count8439 դիտում article-date 15:12 18-09-2017

Գերմանիայում դատում են 83-ամյա ծերունուն առաջին բուժօգնություն չցուցաբերած քաղաքացիների

Գերմանիայի Էսսեն քաղաքում դատավարություն է ընթանում 3 քաղաքացիների նկատմամբ, որոնց մեղադրում են բանկում ինքնազգացողությունը վատացած 83-ամյա մի ծերունու հանդեպ անտարբերություն ցուցաբերելու և շտապօգնություն չկանչելու մեջ, հաղորդում է BBC-ն։ Պարզվել է, որ տարեց տղամարդը բանկում՝ բանկոմատների առաջ, վատացել է և ընկել՝ գլուխը հարվածելով սալիկապատ հատակին։ Ծերունուն նկատել, սակայն անտարբերությամբ նրա կողքով անցել են 3 հոգի, և ևս 1 հաճախորդ, սակայն նա նույնպես հիվանդ է եղել, և միայն 5-րդ մարդն է շտապօգնություն կանչել։ Ժամանած շտապօգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել տարեց տղամարդուն և տեղափոխել հիվանդանոց, սակայն նա 1 շաբաթ անց մահացել է։ Ծերունուն արհամարհած անձանց ինքնությունը պարզվել է տեսագրող սարքերի միջոցով, որում երևում է, թե ինչպես են վերջիններս առանց խղճի խայթի անցնում հատակին ընկածի վրայով։ Նշենք, որ Գերմանիայի օրենսդրությունը վարչական տուգանք կամ մինչև 1 տարվա ազատազրկում է սահմանում այն քաաղքացիենրիհամար, ովքեր անհապաղ շտապօգնության անհրաժեշտությունն արհամարհում են։

Նմանատիպ նյութեր