211652_close_icon
views-count4641 դիտում article-date 21:28 12-09-2016

Գերմանիայում դատում են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին սանիտար Հուբերտ Զ.-ին

Գերմանիայի Նոյբրանդենբուրգի դատարանում ընթանում է Օսվենցիմի նախկին սանիտար Հուբերտ Ց.-ի դեմ դատավարությունը: Հուբերտ Զ.-ին մեղադրում են առնվազն 3681 մարդու սպանության մասնակցության մեջ։ Ավելի վաղ դատական նիստը երեք անգամ հետաձգվել էր 95-ամյա մեղադրյալի առողջական վիճակի պատճառով, հայտնում է [url=http://www.dw.com/en/trial-starts-again-for-accused-auschwitz-medic/a-19544739]DW[/url]–ն։ Նիստի ընթացքում ընթերցվել է մեղադրական եզրակացությունը։ Դատախազության տեղեկություններով՝ համակենտրոնացման ճամբարում սանիտար աշխատելու տարիներին Հուբերտ Զ.-ն աշխատել է դիահերձարաններից 650 մ հեռավորության վրա։ Մեղադրական կողմը պնդում է, որ ամբաստանյալը ներգրավված է եղել ճամբարի աշխատանքի կազմակերպման գործում և դրանով նպաստել է այնտեղ պահվող բանտարկյալների սպանությանը։ Հուբերտ Զ-ն Օսվենցիմում աշխատել է 1944-ի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 14-ը։ Այդ ընթացքում ճամբար է ժամանել բանտարկյալներով լի 14 գնացք։ Բանտարկյալներից 3681-ին սպանել են գազի խցիկներում։ Հուբերտը կալանավորված է 2014-ի փետրվարից։

Նմանատիպ նյութեր