211652_close_icon
views-count42511 դիտում article-date 22:18 12-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. Թուրքիայի 34–ամյա քաղաքացին խնդրանքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Մարուֆ Չամինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և հայտնել, որ այս տարվա օգոստոսի սկզբին Երևանում իրեն ծանոթ Արթուր և Արման անունով քաղաքացիները Երևանի Մաշտոցի պողոտայում կայանված իր ավտոմեքենայից գողացել են իրեն պատկանող 51 հազար ԱՄՆ դոլարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Չամինը հայտնել է, որ ինքը հանդիպել է նրանց և վերջիններս խնդրել են, որպեսզի բողոք չներկայացնի իրավապահ մարմիններին՝ խոստանալով, որ իրենից հափշտակված ողջ գումարը կվերադարձնեն, սակայն մինչև այժմ 30 հազար ԱՄՆ դոլարը վերադարձրել են, իսկ 21 հազարը՝ ոչ: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Հանգամանքները պարզվում են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր