211652_close_icon
views-count47180 դիտում article-date 17:30 03-09-2017

Պարզվել է՝ երեկ Երևանում մահվան ելքով վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրգործի շրջանակում Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում «Ռոսիա մոլ»-ի դիմաց վրաերթի հետևանքով մահացած կինը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 70-ամյա Նոռա Մեսրոպյանն էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/02/1076276/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, Toyota Camri մակնիշի 35 MG 119 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով եղել է 60-65 տարեկան կին: Վարորդը իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին կինը մահացել էր: Վարորդը մեղայականով ներկայացել էր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր