slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պարզվել է երեկ Երևանում BMW-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 քաղաքացիների ինքնությունը. նրանք բոլորն ուսանողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Պարզվել է երեկ Երևանում BMW-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 քաղաքացիների ինքնությունը. նրանք բոլորն ուսանողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count62509 դիտում article-date 10:53 29-04-2017
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբիանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 հետիոտների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 3-րդ կուրսում, Լոռու մարզի Թումանյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սիմոնյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 1-ին կուրսում, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը, ով սովորում է «Հայբուսակ» հենակետային քոլեջում՝ ատամնատեխնիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում և Երևան քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Հինանյանը, ով սովորում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մուրացանի 113/1 շենքի բնակիչ՝ 20-ամյա Լևոն Դավթյանի անվամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենայի տիրոջը, ով արդեն բացատրություն է տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, ինքը ավտոմեքենան տրամադրել է մորաքրոջ տղային, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանի Ճարտարագիտական համալսարանում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/28/1065581/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 28-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի: Վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը՝ «ծայրահեղ ծանր», 3-ը՝ «ծանր կայուն» ախտորոշմամբ, տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարութունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՃՈ աշխատակիցները նշված BMW-ն հայտնաբերել էին դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բակում: Ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված էր: Վնասված էր նաև առջևի հատվածը և կոտրվածէ ին աջ և ձախ հայելիները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր