23783 դիտում
18:00 13-07-2021
Պարզվել է երեկ «Հրազդան» տոնավաճառի մոտ վրաերթի ենթարկված 3 հետիոտների և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը. վերջինս երաժշտության ուսուցիչ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 12-ին, Երևանում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա կողմից վրաերթի ենթարկված հետիոտների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Մելիքսեթյանը, իսկ վրաերթի ենթարկվածներն են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Լիանա Մեժլումյանը, 22-ամյա Սուսաննա Շահիջանիին և Երևանի բնակիչ՝ 59-ամյա Ռիտա Մանուչարյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելիքսեթյանն աշխատում է Տավուշի մարզի երաժշտական դպրոցներից մեկում՝ որպես ուսուցիչ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 12-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ «Հրազդան» տոնավաճառի դիմաց, վրաերթի էր ենթարկել 3 հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի ծառայողները:
Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47561 դիտում
17:30 03-09-2017
Պարզվել է՝ երեկ Երևանում մահվան ելքով վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ