111703 դիտում
21:49 31-08-2017
Հայաստանի քննչական կոմիտեում քննություն է տարվում «օրենքով գող» Օշականցի Գևորիկի սպանությունը նախապատրաստող անձանց հայտնաբերելու ուղղությամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հարուցվել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականվամբ Գևորգ Մելիքյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունում վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլին մի խումբ անձինք նախապատրաստել են Գ. Մելիքյանի սպանությունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Փաստի առթիվ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանության փորձ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
28123 դիտում
21:44 13-05-2014
«Սխոդկայի» ելքը՝ օրենքով գող օշականցի Գևորիկի հաղթանակն ու քրեական հեղինակությունների որակազրկումը. newsbook.am
Այս բաժնից
9339 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին