slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Սխոդկայի» ելքը՝ օրենքով գող օշականցի Գևորիկի հաղթանակն ու քրեական հեղինակությունների որակազրկումը. newsbook.am
211652_close_icon

«Սխոդկայի» ելքը՝ օրենքով գող օշականցի Գևորիկի հաղթանակն ու քրեական հեղինակությունների որակազրկումը. newsbook.am

views-count28411 դիտում article-date 21:44 13-05-2014
Հայաստանի գողականներն օրերս հավաքվել ու կարևորագույն որոշում են կայացրել: «Սխոդկային» մասնակցել են օրենքով գողեր, որոնց կոնսենսուսի արդյունքում թաղային երկու հեղինակություններ, կարելի է ասել, որակազրկվել են, գրում է [url=http://www.newsbook.am/?p=31948&l=am%2Fsxodkayi%20elqy%D5%9D%20orenqov%20gox%20oshakanci%20gevoriki%20haxtanaknvo%D6%82%20qreakan%20hexinakutyunerivorakazrkumy]newsbook.am[/url]-ը: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլն անդրադարձավ «գողական աշխարհի» անցուդարձին՝ տեղեկացնելով, որ կրիմինալ աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Այն ժամանակ թերթերը գրեցին, որ տեղի ունեցածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում: Միջադեպի առանցքում նշվել էր միայն Oշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ էին եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և Երրորդ մասից Լյովիկը. տեղեկացրել էր թերթերից «Չորրորդ իշխանություն»-ը:  Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև կայացած խոսակցությունն այնքան էր թեժացել, որ վերածվել էր ծեծի. Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծել էին Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Շուրջ երկու ամիս է` գողական աշխարհում կրքերը չեն հանդարտվում, լարված իրավիճակը, սակայն, մոտ օրերս հանգուցալուծվել է: NewsBook-ի տեղեկություններով` բավականին մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու Երրորդ մասից Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Ի դեպ, հավաքին այս երկու անձինք չեն մասնակցել, չնայած տեղեկացված և «հրավիրված» են եղել՝ իրենց գործողությունների` այսպես կոչված «ատչոտը» տալու համար: Նրանք այդ օրը Դուբայում են եղել. շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ վերջիններս, իմանալով իրենց գլխի գալիքը, պարզապես լքել են Հայաստանը՝ ժամանակավոր կացարան գտնելով Դուբայում: Մանրամասները՝ [url=http://www.newsbook.am/?p=31948&l=am%2Fsxodkayi%20elqy%D5%9D%20orenqov%20gox%20oshakanci%20gevoriki%20haxtanaknvo%D6%82%20qreakan%20hexinakutyunerivorakazrkumy]newsbook.am[/url]-ում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր