211652_close_icon
views-count103991 դիտում article-date 10:08 28-08-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «06»-երը, կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 ԼV 159 համարանիշի և մեկ այլ ВАЗ 2106 մակնիշի 34 TF 620 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները։ Բժիշկները մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնութուն են ցուցաբերել վթարի վայրում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տարանջատել հատվածը։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ու վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «06»-երը բախվել են ճակատ- ճակատի։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանն ու քննիչ վարդան Մազյանը պարզել են, որ ВАЗ 21 06 մակնիշի 35 LV 159 համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 36-ամյա Նադր Մստոյանը, իսկ ВАЗ 21 06 մակնիշի 34 TF 620 համարանիշի ավտոմեքենան վարել է Հացիկ գյուղի բնակիչ 33-ամյա Արսեն Խաչատրյանը: Հիվանդանոց են տեղափախվել Ա. Խաչատրյանը, նրա համագյուղացի 31-ամյա Տաթևիկ Խաչատրյանը, իսկ Ավստրիայի քաղաքացի 41-ամյա Արամ Ավագյանը մահացած վիճակում տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն: Վարորդ Ն. Մստոյանը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր