211652_close_icon
views-count112453 դիտում article-date 22:11 16-12-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ռուսական և հայկական համարանիշներով «07»-երը. կա 1 զոհ, 1 վիրավոր, ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Նոր Արմավիր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 91 QQ 444 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի A 964 YA 777 RUS համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Իսրայել Մսրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Տիգրանյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մխիթար Տիգրանյանը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատլ տարածքը, որից հետո քաղաքացիների օգնությամբ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած և վիրավոր վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր