149655 դիտում
20:31 25-10-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 4 ծայրահեղ ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում : Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Հացիկ գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 NC 959 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 NM 047 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության ծառայողներով:
Վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր դուրս են բերվել քաղաքացիների և Արմավիրի ոստիկանների օգնությամբ, տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ սակայն, վիրավորներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ 4 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամաել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանն ու քննիչ Արամ Խաչատրյանը, ովքեր ժամանել են Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի հանձնարարականով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
***
26.10.2017
09։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ա. Մարտիրոսյանը, ում կողմից փատստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով, պարզել է վարորդների և մահացածների ինքնությունը, քանի որ ժամեր անց հիվանդանոցում մահացել է ևս մեկ վիրավոր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ Nissan-ը վարել է Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Բաղրամյանը, Opel-ը վարել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Արման Մարկոսյանը, ով ժամկետային զինծառայող է, հիվանդանոց են տեղափոխվել Արագածավան գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Մոնթե Մանասյանը, Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անի Սուքիասյանը և Opel-ի վարորդ Ա. Մարկոսյանը։
Կեսգիշերին հիվանդանոցում մահացել է վիրավորներից Մ. Մանասյանը։ Մինչ այդ, մահացել էր Nissan-ի վարորդ Է. Բաղրամյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1501 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)