Ողբերգական դեպք Կոտայք գյուղում. 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է. վարորդին տաք հետքերով ոստիկանները հայտնաբերեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 37-ամյա  Զավեն Մկրտչյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել է,  այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի: 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային  ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մինչ քննիչն ու ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի և ոստիկանության  Աբովյանի բաժնի ծառայողները՝ վաշտի հարամանատար Ա. Պետրոսյանի և Կոտայքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մելոյանի գլխավորությամբ, ստացված  օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Կոտայքի մարզի Զառ գյուղում հայտնաբերել են  ГАЗ  53 մակնիշի 43 ՏԼ 195 համարանիշի ավտոոմեքենա,  որը վարել է նույն գյուղի բնակիչ, 83-ամյա Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքների  արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: 
Փաստի առթիվ Կոտայքի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


