211652_close_icon
views-count53707 դիտում article-date 14:44 11-08-2017

Կրակոցներ՝ Երևանում. 30-ամյա տղամարդը Շահումյանի գերեզմանատան մոտ հրազենային վնասվածք է ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկաննեը պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Բարսեղ Գեգողլյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ հրազենային վնասվածքը ստացել է Շահումյանի գերեզմանատանը՝ անհայտ անձի կողմից իր նկատմամբ հարձակում կատարելու հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մամիկոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններին ու քննիչներին Բ. Գեգողլյանը հրաժարվել է տեղեկություններ հայտնել կատարվածի մասին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողութուններ՝ հանցագործությունը լիովին բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր