63019 դիտում
18:14 17-12-2020
Կրակոց Երևանում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում է հիվանդանոց տեղափոխված 37-ամյա տղամարդը ստացել հրազենային վնասվածք
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու՝ հիվանդանոց տեղափոխելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ վիրավորը բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Դավիթաշեն վարչական շրջանում:
Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ, 37-ամյա Միսակ Փաշիկյանն է:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա հրազենային վնասվածքը ստացել է Բյուզանդի փողոցի 17-րդ շենքի բնակարաններից մեկում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվելիս եղել:
Նշված բնակարանում հայտնաբերվել են արնանման հետքեր, սակայն զենք չի հայտնաբերվել:
Դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)