54426 դիտում
21:44 09-08-2017
Պայթյուն Կապանի գազալցակայանում. ինժեներն ու ճնշման կայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել է Կապանի ոստիկանապետն ու ՀԿԳ ավագ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արթուր և Հայկ Հարությունյանները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող Թլիշ Արարատին պատկանող գազալցակայանում՝ գազաբալոնից առաջացած պայթյունից:
Փաստի առթիվ քննիչ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Կապանի բնակիչներ են և աշխատում են նշված գազալցակայանում, մեկը՝ որպես ինժեներ, մեկն էլ ճնշման կայանի աշխատակից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+