33684 դիտում
22:31 24-07-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. Շենգավիթի դատարանի հարևանությամբ գտնվող կաթսայատան խողովակը քամու հետևանքով տեղաշարժվել է. դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը և Շենգավիթ համայնքի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, Արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, 20 մ բարձրություն ունեցող կաթսայատան խողովակը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը: Վերջինս, գնահատելով ստեղծված իրավիճակի վտանգավորությունը, սակայն այն հանգամանքը, որ մութն ընկնում է, հարևանությամբ գտնվող տան բնակիչներին կոչ է արել գիշերել այլ տեղ՝ խոստանալով, որ վաղը իրենց ջանքերով հարցը լուծում կստանա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)