44421 դիտում
23:06 21-07-2017
ՃՈ նախկին սպան Երևան-Իջևան ճանապարհին BMW-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր հուլիսի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ 51-ամյա Նովել Աշրաֆյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 33 NM 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սևան քաղաքի բնակիչ, 14 ամյա Գագիկ Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրոգրղ Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ BMW-ի վարորդ Ն. Աշրաֆյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակում որպես ավագ տեսուչ:
[b]Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի:[/b]
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+