211652_close_icon
views-count46754 դիտում article-date 15:13 25-03-2019

Երևանում BMW X5-ի 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. բնակիչներն ասում էին. «Ճիշտը Իվանի պոչից բռնելն է»՝ նկատի ունենալով Երևանի քաղաքապետին ու ՀՀ ՃՈ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Սերգեյ Ավայանը իր վարած BMW X5 մակնիշի 01 NT 010 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև մինչ շտապօգնության ժամանումը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, ով, ի դեպ, Երևանի 1-03 ահազանգելուց հետո ահազանգել է նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով, ըստ հավաքվածների, 20-25 տարեկան աղջիկ է։ Վրաեևթի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ ամեն անգամ նշված հատվածում վրաերթեր ու ավտովթարներ տեղի ունենալուց հետո դիմում են Երևանի քաղաքպետարանին ու ճանապարհային ոստիկանությանը՝ խնդրանքով, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ, սակայն ամեն անգամ նման դեպքերից հետո Ավանի թաղապետարանից գալիս, «սարեր են խոստանում» ու օրեր անց մոռանում են իրենց տված խոստումը. «Վստահ ենք՝ հիմա էլ կգան, նույն լո-լո-ն կկարդան, ականջներիցս լապշա կկախեն ու կգնան։ Դրա համար դիմում ենք ոչ թե Ավանի թաղապետին, այլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին՝ վստահ լինելով, որ գոնե տարիների մեր երազանքը կկատարվի, որ նշված անձինք կմտածեն բնակչի մասին»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր