211652_close_icon
views-count86729 դիտում article-date 22:17 21-07-2017

Ողբերգական ավտովթար Արծվի արձանի մոտ. Opel-ը բախվել է գովազդային երկաթե սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 RN 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին Արծվի արձանի մոտ բախվել է գովազդային երկաթե վահանակի սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարների ջոկատը, 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքնազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր