41840 դիտում
10:44 14-01-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը Opel-ով Արծվի արձանի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. նա և ուղևորը դուրս են նետվել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Բ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 200 մետր գլորվելով՝ բախվել քարերին ու հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում կատարել ծառայություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ժամանել է նաև Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և ուղևորը, ովքեր երբ նկատել են, որ ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց և իրենց դուրս են նետել ավտոմեքենայից, հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի՝ ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1981 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)