211652_close_icon
views-count78593 դիտում article-date 13:37 21-07-2017

Վրաերթ-վթար Երևանում. Ford-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բախվել Nissan Tiida-ին և էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ford մակնիշի 189 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Nissan Tiida մակնիշի 35 ԼR 032 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վրաերթի ենթարկվածն ու Ford-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել 1-03 շտապօգնության բրիգադը, ովքեր նախ տեղում են օգնություն ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել հիվանդանոց, իսկ մինչ այդ, վիրավորներին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր