76457 դիտում
12:04 17-07-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձորի շուկայի մոտ ընկուզենու ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանոթյան Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քնիչները շուկայի հարևանությամբ գտնվող «Ղռեր» կոչվող տարածքում հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած քաղաքացու ինքնությունը։ Վարկածներից մեկը նաև ինքնասպանությունն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: