37223 դիտում
10:35 17-07-2017
Գեղարդի եկեղեցական համալիրի մոտ «07»-ի վարորդը մեքենայով 80 մետր շրջվելով՝ հայտնվել է ձորում. ընտանիքի անդամները հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Գալստյանը Գեղարդի եկեղեցական համալիր չհասած ճանապարահահատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 21 ՕՍ 546 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Գալստյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան-Դուրյան թաղամասի բնակիչներ, 29-ամյա Թամարա Սարգսյանը, 7-ամյա Գոռ Գալստյանը և 14-ամյա Համլետ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի և Գառնի հրշեջ-փրկարարները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպորատիվ խումբը։
Փատի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու նրա ուղևորները ընտանիքի անդամներ են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+