79076 դիտում
20:45 13-07-2017
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրատարի պայթած խողովակում հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր հուլիսի13-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի պայթյուն է տեղի ունեցել, և խողովակի մեջ մասնատված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանների կանչով ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարարական վարչության և նույն վարչության Արտաշատի հրշեջ փրկարարները:
Տեղում արդեն աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, մարզի քննչական վարչության պետի գլխավորությամբ:
Ոստիականներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դիակի, որը տղամարդ է, ինքնությունը պարզելու համար:
Թե ինչն է եղել մահվան պատճառը, պարզ կլինի դատաբժշկական մի շարք փորձաքննությունների արդյունքների հայտնի լինելուց հետո:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+