211652_close_icon
views-count44772 դիտում article-date 11:40 07-07-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes ML-ը. վերջինը կողաշրջվել է. 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ 44-ամյա Սարգիս Եղիազարյանի վարած Mercedes ML մակնիշի 33 VS 428 համարանիշի և Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ 23-ամյա Արման Առաքելյանի վարած Volkswagen մակնիշի 94 AM 900 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 6-ամյա երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով 6-ամյա երեխան Mercedes-ի վարորդ Ս. Եղիազարյանի որդին է: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր