211652_close_icon
views-count97345 դիտում article-date 15:48 02-07-2017

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Օպելը բախվել է էլեկտրասյանը. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղաներից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ախուրյան գյուղի, Ախուրյանի խճուղի 20 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի 62 PP 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փողոցային լուսավորության լապտերի հենասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ախուրյան գյուղի բնակիչներ 16-ամյա Վասիլ Ղոչոյանը, 16-ամյա Հովհաննես Ալեքսանյանը և 16-ամյա Ազատ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Ա. Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի ծառայողները, վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա. Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Հ. Ալեքսանյանն ու Վ. Ղոչոյանը այնուհետև տեղափոխվել են մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր