82272 դիտում
20:13 29-08-2021
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. 7 վիրավորներից հիվանդանոց տեղափոխված երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով. մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել նաև Իջևանի բժիշկների հերթապահ խումբը:
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Ռուդիկ Խանզրադյանը:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և դասակի հրամանատար Սարգիս Աբազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ, քանի որ քիչ առաջ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավոր երեխաներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+