211652_close_icon
views-count81788 դիտում article-date 08:37 28-06-2017

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 32-ամյա վարրոդը 01-ով բախվել է արգելապատնեշին. Կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ 32-ամյա Վահե Գալստյանը իր վարած Vaz 2101 մակնիշի 18 OO 751 համարանիշի ավտոմեքենայով հանրապետական նշանակության Ջերմուկ Մ-2 ավտոճանապարհի 10.4 կմ հատվածում դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և աջակողմյան մասով հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին: Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Գալստյանն ու նրա ուղևորուհի, Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա Սիրուն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտում է, որ հիվանդանոցի ճանապարհին Ս. Հարությունյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավուրությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Կ. Սահակյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր