211652_close_icon
views-count28193 դիտում article-date 12:27 19-06-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Ախուրյանի տարածքում 20 տոննա կարագով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գելա Նակաշիձեն Երևան-Գումրի-Բավրա ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում՝ Ախուրյանի վարչական շրջանում, իր վարած Daewoo մակնիշի ՏՏ B 880 համարանիշի QZ 880 համարանիշի բեռնատար կցորդով դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակ, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա կարագով։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր