211652_close_icon
views-count75917 դիտում article-date 10:09 12-11-2018

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26 տոննա բանանով բարձված բեռնատարը կողաշրջվել է. վարորդին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները՝ հյուրասիրելով նաև բանանի թեյ. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչեչիլաձե Բադրին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուտ և կողաշրջվելով հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր, որ բեռնատարը բարձված էր մոտ 26 տոննա բանանով, սակայն չէր կարողանում հիշել, թե ում է պատկանում այն։ «Ես միայն վարորդն եմ, ինձ տվել են, ես էլ օրինական փոխադրումն եմ կատարում, ուղղակի չզգացի, թե ոնց եղավ՝ կողաշրջվեցի։ Մինչ շողուլի կգայի, առաջինը ինձ օգնության հասան ոստիկանները, ովքեր դուրս բերեցին ինձ կաբինկից, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ տաքացրեցին, հլը դաժե բանանով չայ հյուրասիրեցին»,-կես կատակ-կես լուրջ պատմում էր վարորդը։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկաններն ու Վաղարշապատի Ոստիկանության համայնքային բաժանմունքի ծառայողները, մինչև կժամանեն բանանատերերը, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով դարձի բերեն ավտոմեքենան։ Հավաքված քաղաքացիներն էլ կատակում էին՝ ասելով. «Հլբաթ սա առիթ չի տա՝ Նոր տարվա դեմ բանանը թանկացնեն»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր