211652_close_icon
views-count89836 դիտում article-date 14:51 11-06-2017

Նոր մանրամասներ՝ երեկ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած 27-ամյա աղջիկը աշխատում էր «Ինեկոբանկ»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են երեկ՝ հունիսի 10-ին Երևանում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 29-ամյա Ավետ Հարությունյանը, Daewoo-ն վարել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 57-ամյա Վարդան Պողոսյանը, իսկ ВАЗ 21703-ը վարել է Երևան քաղաքի Ա. Վեգների փողոցի բնակիչ, 55-ամյա Վահան Պողոսյանը: Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 8/1 շենքի բնակիչ, 27-ամյա Գայանե Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ վարորդներից Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Ստեփանյանը աշխատում էր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղում՝ որպես գործավար- գանձապահ, իսկ վարորդներից Վ. Պողոսյանը՝ «ՄՈՒՇ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ –առաքիչ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/10/1069499/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել էին Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո էլ Nissan-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր