211652_close_icon
views-count54707 դիտում article-date 13:14 10-06-2017

Շամպայն գործարանի մոտ խոշոր ավտովթար-հրդեհի ժամանակ այրվող ավտոմեքենայի միջից վիրավորներին դուրս բերելիս այրվածքներ է ստացել վթարի հետ կապ չունեցող Քանաքեռցի Միքոն . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից հունիսի 8-ին Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ, տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Mercedes-ը վարել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ ՝ 29-ամյա Հայկ Մանուկյանը, իսկ Toyota-ն վարել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Արման Սահակյանը։ Վթար-հրդեհի հետևանքով Հ. Մանուկյանը, նրա ուղևորուհի՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Մարիամ Բարսամյանը, Mercedes-ի վարորդ Ա. Սահակյանը, նրա ուղևորուհիներ՝ Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի բնակիչ, 35-ամյա Սոնա Բեգլարյանը, 20-ամյա Մանե Դալլաքյանը, 31-ամյա Արփինե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Երևանի այրվածքների գիտական կենտրոն» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև մի քաղաքացի, ով վթարի հետ կապ չի ունեցել, պարզապես, երբ տեսել է, որ վթարից հետո հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում, ճիշտ կողմնորոշվելով՝ օգնության է հասել վիրավորներին ու բոլորին վառվող ավտոմեքենայից ինքն է դուրս բերել և վերջին վիրավորին դուրս բերելու ժամանակ ավտոմեքենայում պայթյուն է առաջացել, ինչից ինքը նույնպես այրվածնքեր է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Գևորգի Մելիքյանն է, ում ավելի շատ թաղամասում ճանաչում են Քանաքեռցի Միքո։ Մասնագետներն ասում էին, որ եթե Արթուրը խիզախություն չցուցաբերեր և օգնության չհասներ վառվող ավտոմեքենայում գտնվող մարդկանց, ապա հնարավոր է՝ վթարը ողբերգական ելքով ավարտվեր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/08/1069366/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի և Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota-ում հրդեհ էր բռնվկվել և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր մինչ վիրավորներին կտեղափոխեին հիվանդանոց՝ տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն էին ցուցաբերել: Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարական կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննիչների խումբը՝ բաժանմուքի պետ Նազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր