211652_close_icon
views-count51170 դիտում article-date 22:12 27-09-2023

Արտակարգ դեպք Երևանում. պարեկները վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել այրվածքներ ստացած քաղաքացուն, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Գայի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Հայկի արձանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտենում են դեպքի վայր, որտեղ էլ հայտնաբերում են, որ մի տղամարդ վառվող ավտոմեքենայի մեջ է:

Նրան տեղափոխում են Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենա և տեղափոխում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ահազանգով ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կարողանում են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի վարորդը, քաղաքացիներն ու պարեկները:

Դեպքի մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր