211652_close_icon
views-count113157 դիտում article-date 10:24 06-06-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 34-ամյա վարորդը բեռնատարով մխրճվել է Cհrysler-ի մեջ. վերջինիս վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188.3 կմ հատվածում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Գրիգոր Թևոսյանը իր վարած FAW մակնիշի 333 ՕR 61 համարանիշի և 931 Լ 01 համարանիշի քարշակ բեռնատար ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Խաչատրյանի վարած Cհrysler Touring մակնիշի 34 AQ 632 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Փաստի առթիվ Ա. Կավեյանի հանձնարարականով նույն բաժնի ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր