211652_close_icon
views-count35817 դիտում article-date 12:49 22-05-2017

Ավտովթար Երևանում. «Ամիրա Պալաս» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Opel-ը և BMW X5-ը. ուղևորներից հղի կինը տեղում ստացել է առաջին բուժօգնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ամիրա Պալաս» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Opel Zafira մակնիշի 35 CT 053 համարանիշի և BMW X5 մակնիշի 05 LL 600 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներից մեկը, ով եղել է հղի կին, տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև հրաժարվել հիվանդանոց գնալուց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները և ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Վրեժ Ջուլհակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և ուղևորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր