211652_close_icon
views-count3007 դիտում article-date 19:17 24-05-2026

Գյումրիում դիվանագիտական համարանիշներով, մգեցված ապակիներով «BMW X5»-ը երթևեկում էր պարեկի քթի տակ, իսկ պարեկը չհամարձակվեց վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում մի քանի տարի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը պայքարում է, որպեսզի ավտոմեքենաների առջևի և կողային ապակիները մգեցված չլինեն, ու պարեկների կողմից հայտնաբերվել և վարչական պատասխանատվության են ենթարկվել մեծ թվով վարորդներ, որոնց դիմապակին և առջևի կողային 2 ապակիները եղել են մգեցված, ինչը օրենքի խախտում է։

Չգիտես ինչու, կան որոշ վարորդներ, այդ թվում՝ դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաների վարորդներ, ովքեր արհամարհած ունեն օրենքը ու երթևեկում են մգեցված ապակիներով։ Արդյոք այդ դիվանագետները, որոնք գործունեություն են իրականացնում Հայաստանում, իրենց երկրներում կհամարձակվեի՞ն խախտել օրենքը, թե այնքան են ոգևորվել հայկական այդ արատավոր երևույթից, որ իրենք նույնպես խախտում են՝ վստահ լինելով, որ պարեկները իրենց չեն կանգնեցնի, և այդ կերպ շրջում են ավտոմեքենայով։

Այսօր՝ մայիսի 24-ին, Գյումրիի Շիրակացի փողոցում «BMW X5»-ը՝ դիվանագիտական 22T004AM համարանիշերով, փողոցում հենց պարեկների քթի տակ վարում էր ավտոմեքենան, իսկ պարեկը կամ չուզեց, կամ չհամարձակվեց, որպեսզի վարորդին ենթարկի վարչական պատասխանատվության։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր