Առեղծվածային դեպք՝ Երևանում․ Նոր Նորքի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Լվովյան, այլ Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի տերն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Ասատրյանն ու Կարեն Սահաբյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում է, թե ոչ՝ պարզվում է։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ավտոմեքենան ինչ-որ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։