211652_close_icon
views-count11718 դիտում article-date 13:34 20-05-2017

Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել շփման գծում ժամկետային զինծառայողի մահվան փաստով

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր