211652_close_icon
views-count4400 դիտում article-date 11:44 17-03-2022

Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը:


Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.  «Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ` վեցից ինը տարի ժամկետով»։
 

Նմանատիպ նյութեր