211652_close_icon
views-count1156 դիտում article-date 11:35 02-10-2026

Տուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. Անահիտ Ավանեսյան

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքի էջում:

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,- նշված է գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ: Այս մասին հայտնել էր Շաքի գյուղի գյուղապետը: 

Նմանատիպ նյութեր