211652_close_icon
views-count11828 դիտում article-date 10:48 19-05-2017

Մխիթարյանի գոլը ճանաչվեց լավագույնը մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ թիմի երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ և ստացել մրցանակը, որը նրան հանձնել է մանկունյանցիների լեգենդար հարձակվող Էնդի Քոուլը: Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Մխիթարյանը «կարիճ» հարվածով գրավեց «Սանդերլենդի» դարպասը (3:1): Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Ուեյն Ռունին («Սթոք Սիթին», 22-րդ տուր, (1:1), երրորդը Պոլ Պոգբայի գոլն էր «Սուոնսիին» (3:1, 11-րդ տուր): Մրցանակաբաշխության ժամանակ Մխիթարյանը նշել է. «Ես փոխանցում էի ստացել հենց «Աստծուց» (նկատի ունի Զլաթան Իբրահիմովիչին), այնպես որ. չէի կարող վրիպել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր