Մխիթարյանի գոլը ճանաչվեց հունվար ամսվա լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը` Անգլիայի Գավաթի խաղարկությունում «Ուիգանի» դարպասը, ճանաչվել է հունվար ամսվա լավագույն գնդակը մանկունյանցիների թիմում:
Քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է թիմի երկրպագուների ձայների ձայների 52 տոկոսը: Երկրորդը Ուեյն Ռունիի՝ «Սթոք Սիթիի» դարպասն ուղարկած գնդակն է, որն ստացել է ձայների 43 տոկոսը: Երրորդ տեղում Բաստիան Շվայնշտայգերի՝ «Ուիգանի» դարպասն ուղարկած գնդակն է՝ 3 տոկոս ձայնով: