Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը ճանաչվեց ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը` «Սանդերլենդի» դարպասը, ճանաչվել է Անգլիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն գոլը, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
ԱՊԼ-ի 18-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», իսկ հայ ֆուտբոլիստը դարձավ ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ` «կարիճ» հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Այսօր Հենրիխ Մխիթարյանը ստացավ լավագույն գոլի համար նախատեսված մրցանակը: