Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» ճանաչվեց մրցաշրջանում լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն գոլի համար անցկացված քվեարկության արդյունքները:
Ինչպես և սպասվում էր, քվեարկության արդյունքներով լավագույն գոլ է ճանաչվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆանտաստիկ գոլը «Յուվենտուսին», որը նա «Ռեալի» կազմում խփեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (3:0):
Ուշագրավ է, որ առաջիններից մեկը Ռոնալդուին շնորհավորել է նրա ներկայիս թիմը՝ «Յուվենտուսը». «Շնորհավորում ենք Կրիշտիանու: Մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը քոնն է»:
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել էր 346 հազար երկրպագու: