3876 դիտում
11:32 17-05-2017
Հոնգկոնգյան աճուրդում ռեկորդային՝ 3 մլրդ դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ հողատարածքը
Հոնգկոնգի կառավարության հայտարարած աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է ախարհի ամենաթանկ հողատարածքը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
South China Morning Post թերթը գրում է, որ տարածքը գտնվում է Հոնգկոնգի ուղիղ կենտրոնում, որտեղ անշարժ գույքի գներն աշխարհում ամենաբարձրն են գնահատվում։
Henderson Land-ի փորձագետները հողատարածքը գնահատել էին առավելագույնը 2.8 մլրդ դոլար, սակայն առաջարկված 3 մլրդ դոլարը նրանց զարմացրել էր։
Աճուրդին մասնակցել է 9 ընկերություն։ Ներկա պահին նշված տարածքում 5 հարկանի կայանատեղի է։ Henderson ընկերությունը ծրագրում է ապամոնտաժել այն և մինչև 2022 թվականը կառուցել այնտեղ շքեղ շինություն։
Նմանատիպ նյութեր
9004 դիտում
23:31 20-05-2018
Macallan վիսկիի մեկ շիշը աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,1 մլն դոլարով
2056 դիտում
19:52 21-06-2020
Կուրտ Քոբեյնի կիթառը աճուրդում վաճառվել է ռեկորդային` ավելի քան 6 միլիոն դոլարով
3253 դիտում
23:43 07-11-2015
Աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ շվեյցարական ժամացույցը
Այս բաժնից
535 դիտում
21:50 14-05-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
523 դիտում
21:23 14-05-2024
Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է
496 դիտում
21:11 14-05-2024
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա